Ադրբեջшնը հայտարարել է, թե իբր Գшնձшսшրի վանքը ենթարկվել է «հայկական վшնդшլիզմի»

Հայաստանը «օկուպացիայի ժամանակ» (չակերտները՝ Tert.am) «ապօրինի վերանորոգման և վերականգնման» (չակերտները՝ Tert.am) աշխատանքներ է իրականացրել Գանձասարի վանքում: Նման հայտարարություն է տարածել Ադրբեջանի մշակութային ժառանգության պաշտպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայությունը։

Գերատեսչությունը հայտնել է, թե իբր Գանձասարի վանքը «կովկասյան Ալբանիայի քրիստոնեական ճարտարապետության ամենանշանավոր հուշարձաններից է» (չակերտները՝ Tert.am)։

Գերատեսչությունը նշել է, որ «օկուպացիայի տարիներին» (չակերտները՝ Tert.am) հուշարձանը ենթարկվել է «հայկական վանդալիզմի» (չակերտները՝ Tert.am)։

Կիսվել սոց․ ցանցերում