Ղուկաս 21:20-28:
«Բայց երբոր կ’տեսնէք Երուսաղէմը զօրքերով շրջապատուած, այն ժամանակ գիտացէք, թէ նորա աւերումը մօտ է։ Այն ժամանակ նորանք, որ Հրէաստանումն են, թող սարերը փախչեն. Եւ նորանք, որ նորա միջումն են, թող հեռանան. Եւ նորանք, որ նորա գաւառներումն են, թող չ’մտնեն նորա մէջ։ Որովհետեւ այն օրերը վրէժխնդրութեան օրեր են, որ ամեն գրուածները կատարուին։ Բայց այն օրերումը վա՛յ յղիներին եւ ծիծ տուողներին. Որովհետեւ մեծ նեղութիւն կ’լինի երկրիս վերայ, եւ բարկութիւն այդ ժողովրդի վերայ։ Եւ սրի բերանով կ’ընկնեն, եւ բոլոր հեթանոսների մէջ գերի կ’տարուին. Եւ Երուսաղէմը հեթանոսներից ոտնակոխ կ’լինի, մինչեւ որ հեթանոսների ժամանակները կատարուին։ Եւ նշաններ կ’լինին արեգակումը եւ լուսնումը եւ աստղերումը, եւ երկրի վերայ հեթանոսները խռովութեամբ կ’տագնապին, ծովը կ’գոչէ եւ կ’ծփան ալիքները։ Որովհետեւ մարդկանց սրտերը կ’նուաղին վախից եւ այն բաների սպասելուցն, որ բոլոր աշխարհքի վերայ պիտի գան. որովհետեւ երկնքի զօրութիւնները կ’շարժուին։ Եւ այն ժամանակ կ’տեսնեն մարդի Որդին ամպերի վերայ եկած զօրութեամբ եւ մեծ փառքով։ Եւ երբոր այս բաները կ’սկսեն լինիլ, վեր նայեցէք եւ բարձրացրէք ձեր գլուխները. որ ձեր փրկութիւնը մօտ է։»
