Ինչի օգտին քվեարկեց «Հանրապետություն» կուսակցությունը. Զեյնալյանը՝ Երևանի քաղաքապետի ընտրության մասին

Երևանի քաղաքապետի ընտրությունից հետո Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ կարճ զրույցում հայտնեց, թե ինչի օգտին քվեարկեց «Հանրապետություն» կուսակցությունը:

««Հանրապետություն» կուսակցությունը քվեարկեց Երևանում իշխանություն ձևավորելու օգտին, իրավիճակը հանգուցալուծելու օգտին: «Հանրապետություն» կուսակցությունը քվեարկեց ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության օգտին»,- ասաց Զեյնալյանը:

Հիշեցնենք՝ այսօր՝ հոկտեմբերի 10-ին՝ ավագանու արտահերթ նիստի ժամանակ տեղի ունեցած քվեարկության արդյունքում Տիգրան Ավինյանը ձայների 32 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ ընտրվեց Երևանի քաղաքապետ:

Կիսվել սոց․ ցանցերում