Մարիա Կարապետյանը հանդիպել է «Հայաստանի բարեկամներ» ցանցի, «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական ընկերության և «Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ» փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը հոկտեմբերի 10-ին հանդիպել է «Հայաստանի բարեկամներ» ցանցի, «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական ընկերության եւ «Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ» փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչների հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Հանդիպմանը մասնակցել են Եվրոպական հարեւանության եւ ընդլայնման հարցերով նախկին հանձնակատար, «Հայաստանի բարեկամներ» ցանցի անդամ Շտեֆան Ֆյուլենը եւ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, «Հայաստանի բարեկամներ» ցանցի անդամ Անն-Լորանս Պետելը:

Մարիա Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի անվտանգային միջավայրը, առկա մարտահրավերները, դրանց լուծման ճանապարհները, ինչպես նաեւ Հայաստանի արտաքին եւ տարածաշրջանային քաղաքականությունները, Հարավային Կովկասում խաղաղության հեռանկարները: Շեշտվել է նաեւ Հայաստանի ժողովրդավարական զարգացման եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգը:

Կիսվել սոց․ ցանցերում