Իսրայելի հարավում գտնվող գյուղերից մեկում 200 մարդու դ ի է հայտնաբերվել

Իսրայելի հարավում գտնվող Կիբուց Քֆար Ազայում 200 իսրայելցիների դի է հայտնաբերվել, հայտնում է i24 հեռուստաալիքը։

Իսրայելի պաշտպանության բանակը լրագրողներին թույլ է տվել մտնել ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից ավերված գյուղ, որը գտնվում է Գազայի հատվածից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Իրավապահները շարունակում են դիակները դուրս բերել տներից, ուստի զոհերի թիվը կարող է աճել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ զոհվածների թվում են մոտ 40 երեխաներ, այդ թվում՝ նորածիններ։

Հաղորդվում է, որ ճանապարհներին այրվել են բոլոր մեքենաները, հրդեհից տուժել են նաև որոշ տներ։ Գյուղում են մնացել նաև ՀԱՄԱՍ-ի մարտիկների մեքենաները, որոնք կարող էին ականապատված լինել, հայտնել են լրագրողները։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտնել էր, որ Կիբուց Քֆար Ազայում մարտեր են ընթանում։

Կիսվել սոց․ ցանցերում