Times of Israel. Հնարավոր է՝ Լիբանանից մի քանի ԱԹՍ է ներխուժել Իսրայելի օդային տարածք

Հնարավոր է, որ մի քանի անօդաչու թռչող սարք Լիբանանից ներխուժել է Իսրայելի օդային տարածք, գրում է Times of Israel-ը։

«Մենք դեռ չգիտենք, թե քանի անօդաչու թռչող սարք է մտել Իսրայել Լիբանանից, բայց անօդաչուները կարող են վտանգի ազդանշաններ հնչեցնել մի քանի շրջաններում, քանի որ  թռչում են անկանխատեսելի հետագծով», — նշում է լրատվամիջոցը:

Հաղորդվում է, որ Իսրայելի հյուսիսային քաղաքների բնակիչներին հրամայվել է պատսպարվել ամրացված շինություններում և սպասել այնտեղ։

Կիսվել սոց․ ցանցերում