Անելու ենք ամենը, որպեսզի Երևանը դառնա քաղաք, որտեղ երևանցու ցանկություններն առաջնահերթ են. Ավինյան

Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը երդմնակալության արարողությունից հետո գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում և հրապարակել լուսանկարներ արարողությունից:

«Սիրելի՛ երևանցիներ,

Մենք անելու ենք ամենը, որպեսզի Երևանը դառնա մարդկա՛նց համար քաղաք, հարմարավետ քաղաք… քաղա՛ք, որտեղ երևանցու ցանկություններն ու պահանջներն առաջնահերթ են»:

Մեր հազարամյա քաղաքի անձնագիր հանդիսացող սեպագիր արձանագրության դիմաց վստահեցնում եմ, որ ծառայել և ծառայելու ենք Երևանին և երևանցուն, քանի որ Երևանը առաջին հերթին մարդիկ են»:

Ավելի վաղ հայտել էինք, որ այսօր Տիգրան Ավինյանը դարձավ ՀՀ անկախությունից ի վեր Երևանի 14-րդ քաղաքապետը՝ երդվելով հանդիսավոր արարողությամբ:

Կիսվել սոց․ ցանցերում