Ե՛վ որպես երևանցի, և՛ որպես նորընտիր քաղաքապետ՝ ծшռայել և ծшռայելու եմ Երևանին. Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Երևանի հիմնադրման 2805-ամյակի առիթով:

«Շնորհավորում եմ բոլորիս Երևանի հիմնադրման 2805-ամյակի առթիվ։

Ինչո՞ւ բոլորիս, որովհետև Երևանը ոչ միայն երևանցիների սիրելի քաղաքն է, այլ բոլոր այն մարդկանց, ովքեր Երևանն իրենց մի մասնիկն են համարում։

Երևանը պետք է լինի մարդկանց համար քաղաք՝ կանաչ այգիներով, բարեկարգ բակերով, հարմար և հասանելի։

Ե՛վ որպես երևանցի և որպես նորընտիր քաղաքապետ՝ ծառայել և ծառայելու եմ Երևանին և երևանցուն՝ քանի որ ինձ համար Երևանը առաջին հերթին մարդիկ են։

Շնորհավո՜ր տոնդ, սիրելի՛ քաղաք»,- ասված է գրառման մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում