ՄՊՀ նախագահը գործուղվել է Բարսելոն

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Բարսելոն՝ Մրցակցության միջազգային ցանցի 22-րդ տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում են ՄՊՀ-ից, համաժողովի շրջանակում ՄՊՀ նախագահը հանդես կգա «Արհեստական բանականությունը և մրցակցությունը» թեմայով ելույթով:

Համաժողովն արդյունավետ հարթակ է մրցակցության պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության զարգացման, արդի մարտահրավերների քննարկման և փորձի փոխանակման համար։

Հայաստանի մրցակցային մարմինը Մրցակցության միջազգային ցանցի անդամ է 2001 թվականից։

Կիսվել սոց․ ցանցերում