Իսրшյելը հայտարարել է, որ Գшզшյի հատվածում հրшդшդшրի ռեժիմ չկա

Գազայի հատվածում այժմ հրադադարի ռեժիմ չկա, բոլոր մարտական գործողությունները շարունակվում են: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Դանիել Հագարին:

 

«Մենք առաջ ենք շարժվում իրավիճակի գնահատականներում և պատրաստվում ենք շարունակել մարտական գործողությունները», — հայտարարել է նա:

 

Հագարին հավելել է, որ գիշերվա ընթացքում ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել՝ նշելով, որ իսրայելական ուժերի շրջանում կորուստներ չեն գրանցվել:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման Գազայի հատվածից։

Կիսվել սոց․ ցանցերում