Հայաստանի եւ Լիտվայի մինչեւ 19 տարեկանների հավաքականները խաղացին ոչ ոքի

Ֆուտբոլի Հայաստանի և Լիտվայի մինչեւ 19 տարեկանների հավաքականները Լիտվայի Դրուսկինիկայ քաղաքում անցկացրին երկրորդ ընկերական հանդիպումը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Թիմերի առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել էր Լիտվայի Մ-19 հավաքականը։

Ընկերական հանդիպում

Լիտվա Մ-19 — Հայաստան Մ-19՝ 1:1

Յանսոնաս, 77  —  Հովհաննիսյան, 65

Հայաստան Մ-19

  1. Դավիթ Դավթյան (ա) (16. Դավիթ Սուքիասյան, 46), 2. Մհեր Թառլոյան, 5. Կոնանե Արսլանյան (4. Արթուր Թալասյան, 81), 6. Ստեփան Գիգոլյան, 7. Վաչե Հակոբյան, 8. Լևոն Բաշոյան (18. Էնդրյու Դարաքչյան, 46),10. Վարդան Թովմասյան (9. Էդիկ Վարդանյան, 81), 13. Գառնիկ Մինասյան (15. Կառլեն Հովհաննիսյան, 57), 14. Սուրեն Ծառուկյան, 17. Արիս Կարապետյան (19. Երվանդ Սուքիասյան, 46), 21. Նարեկ Հովհաննիսյան (22. Նարեկ Ջանոյան, 69)։

Պահեստայիններ՝ 1․Հայկ Խաչատրյան, 11. Դավիթ Հակոբյան

Գլխավոր մարզիչ՝ Ռազմիկ Գրիգորյան

Կիսվել սոց․ ցանցերում