Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներ արդեն հաճախում են Արցшխից բռ նի տեղшհшնված 724 աշակերտ

 Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից,  Գեղարքունիքի մարզում հաշվառված արցախցի 933 դպրոցականներից 682-ը հաճախում են մարզային, 42-ը՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայության դպրոցներ։ Նրանցից 81-ը հաճախում են Գավառ, 162-ը՝ Մարտունի, 275-ը՝ Սեւան,    123-ը՝ Վարդենիս, 78-ը՝ Ճամբարակ համայնքների հանրակրթական դպրոցներ։ Գեղարքունիքի մարզում հաշվառված նախադպրոցական տարիքի 384 երեխաներից արդեն մանկապարտեզներ եւ նախակրթարաններ են հաճախում 53 երեխա։ Նրանցից 44-ը հաճախում են մանկապարտեզներ, 9-ը՝ նախակրթականներ։
Ավելի շատ թվով արցախցի դպրոցականններ՝ 40 աշակերտ, ընդունվել են Սեւանի թիվ 4 հիմնական դպրոց։ Արցախցի 30 աշակերտ սովորում են Մարտունու թիվ 2 հիմնական, 29-ական աշակերտներ՝ Ճամբարակի թիվ 1 եւ Ծովինարի միջնակարգ, 28 աշակերտ՝ Զովաբերի միջնակարգ, 27 աշակերտ՝ Լճաշենի միջնակարգ դպրոցներում։
Աշխատանքներ են տարվում Արցախից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզում ապաստանած  դպրոցական ու նախադպրոցական տարիքի բոլոր երեխաներին կրթական հաստատություններ ընդունելու ուղղությամբ։
Կիսվել սոց․ ցանցերում