ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գшզшյի հատվածը՝ Իսրшյելի шվիшհшրվшծներից հետո

Սոցցանցերում տարածվում են կադրեր, որոնցում երևում է Իսրայելի առավոտյան հրթիռակոծությունից հետո Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը:

 

Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտնել է, որ շուտով հրաման կտրվի Գազայի հատվածում ցամաքային գործողություն սկսելու մասին։ «Հիմա դուք հեռվից եք տեսնում Գազան, շուտով այն կտեսնեք ներսից։ Հրամանը կգա»,- ասել է Գալանտը:

 

Իսրայելի իշխանությունները հայտարարել են Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում դեսպանատների ժամանակավոր փակման մասին։

«Իսրայելը փակում է դեսպանատները Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում՝ Բահրեյնում, Եգիպտոսում, Հորդանանում, Մարոկկոյում և Թուրքիայում»,- նշվում է իսրայելական հանրային հեռարձակողի X սոցիալական ցանցում արված հայտարարության մեջ։

 

Կիսվել սոց․ ցանցերում