Կառավարությունը «Խшղшղության խաչմերուկ» անվամբ անգլալեզու նյութ է ուղարկել հրատարակության

Ազգային ժողովում՝ կառավարության անդամների ու պատգամավորների հարցուպատասխանին գրանցվել է 31 պատգամավոր:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ շրջանառած նոր տերմինի՝ «խաղաղության խաչմերուկի» մասին: Պատգամավորին հետաքրքրում էր, թե ինչ է նկատի ունեցել «խաղաղության խաչմերուկ» ասելով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ասվածը «ռեբրեդինգ» է, նոր բան չկա:

Նրա խոսքերով՝ այս օրերին հրատարակության են ուղարկել մի նյութ՝ «Խաղաղության խաչմերուկ» անվամբ, որտեղ տեղ են գտել տարածաշրջանի վերաբերյալ Հայաստանի պատկերացումները։

Վարչապետը նշեց, որ երեկոյան տպագիր տարբերակը պատրաստ կլինի, որը հասանելի կլինի լայն շրջանակների:

Կիսվել սոց․ ցանցերում