ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստшմբпւլпւմ մարդատար ավտոբուսն ընկել է ծովը

Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլի Էմինոնու թաղամասում մարդատար ավտոբուսն ընկել է ծովը։ Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Հաղորդվում է, որ այդ պահին նավամատույցում կայանված ավտոբուսում ուղևորներ չեն եղել։ Նշվում է, որ վարորդը ավտոբուսից իջել է` կայանման արգելակը չկիրառելով (ручной тормоз), ինչի հետևանքով մեքենան ինչ-որ պահի սահել է ծովը։

Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու հրշեջները։ Թիմերը շարունակում են աշխատել։

Կիսվել սոց․ ցանցերում