2024 թվականի պետական բյուջեով պաշտպանության ոլորտի կապիտալ ծախսերը կազմելու են 555 միլիարդ դրամ։
Այ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Պաշտպանության նախարարության ծախսերը կազմելու են 555 միլիարդ դրամ։ Դրանք 7 տոկոսով ավելին են, քան 2023 թվականին և կազմում են համախառն ներքին արդյունքի 5,3 տոկոսը»,- ասաց Հովհաննիսյանը։
