Այսօր Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ։
Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը ստորագրել է Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ Եվրոպայի խորհրդի կոնվենցիան։
