ՏԵՍԱՆՅՈՒԹ․Նոր Նորք վարչական շրջանում բենզալցակայաններ են ապամոնտաժվել

Այսօր Երևանի Նոր Նորք վարչական շրջանում ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշումների հիման վրա բենզալցակայաններ են ապամոնտաժվել։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել Երևանի Նոր նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոց 25/4, Վիլնյուսի 35/7 հասցեներում շահագործվող բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման վերաբերյալ։

Civic.am-ի հետ զրույցում ՔՏՀԱ Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետ Հրաչյա Օհանյանը նշեց, որ Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից պարբերաբար մայրաքաղաքում իրականացվում են ստուգումներ, կատարված հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հերթական անգամ հայտնաբերել են էլի նույն խախտումները՝ միջտարածության խնդիրը, ռեզերվուարների վերգետնյա գտնվելը։ Արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։

«Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվեց որոշում բենզալցակայանների գործունեության դադարեցման մասին, և գիշերային քննարկումների արդյունքում տնտեսվարողը իր սեփական ուժերով որոշեց ապամոնտաժել իր բենզալցակայանները»,-ասաց Հրաչյա Օհանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվել սոց․ ցանցերում