ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ձեր պատրաստությունից կախված է մեր երկրի հզпրությունը, ամրությունը, նաեւ անվտանգ ապագան. Նախագահը զпրшմաս է այցելել

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը։ Հայտնում են նախագահի աշխատակազմից:

«ՀՀ բանակի քաջարի մարտիկներ, բոլորիդ մաղթում եմ առողջություն, մաղթում եմ խաղաղ օրեր, վստահ եղեք, որ դուք եք այն մարդիկ, ովքեր ապահովում են ՀՀ անվտանգությունը, դուք եք, որ ապահովում եք մեզ համար խաղաղ օրեր, դուք եք, որ ՀՀ մարտունակությունն եք բարձրացնում եւ նաեւ համոզված եղեք, որ ձեր պատրաստությունից կախված է մեր երկրի հզորությունը, ամրությունը, անեւ անվտանգ ապագան: Բոլորիդ մաղթում եմ անփորձանք ծառայություն»,- ասել է նա:

Նախագահը ողջունել է զինծառայողներին և խրախուսական նվերներ հանձնել ծառայության մեջ առավել աչքի ընկած մի խումբ սպաների և զինծառայողների:

Կիսվել սոց․ ցանցերում