Բարեգործական համերգ՝ «Երգեր առանց խոսքերի»

Նոյեմբերի 2-ին`ժամը 20:00-ին, Ճարտարապետների միության շենքի դահլիճում կկայանա է Արմեն Հյուսնունց Քառյակի «Երգեր առանց խոսքերի» բարեգործական համերգը:

Հայաստանի պետական ջազ նվագախումբը «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի հետ համատեղ ներկայացնում է Արմեն Հյուսնունց Քառյակի «Երգեր առանց բառերի» խորագրով բարեգործական համերգ՝ ուղղված «Արցախի «Շիրակացու ճեմարան»-ի սաների կրթական կարիքներին։ Ջազ քառյակի և հատուկ հյուրի կողմից կհնչեն հայ հեղինակների ստեղծագործությունները և ժողովրդական մեղեդիների մշակումները: Համերգից ստացված ողջ հասույթն ուղղվելու է  Արցախի Շիրակացու ճեմարանի երեխաների կրթական կարիքներին: Արմեն Հյուսնունց — սաքսոֆոն Վահագն Հակոբյան — ստեղնաշարային գործիքներ Գևորգ Սմորոդինով — կոնտրաբաս Հերբերտ Առուստամյան — հարվածային գործիքներ Հատուկ հյուր՝ թավջութակահար Արտյոմ Մանուկյան

Կիսվել սոց․ ցանցերում