Մենք բոլոր դեպքերում և բոլոր հնարավոր հակամարտություններում կոչ ենք անում կողմերին չթիրախավորել առնվազն քաղաքացիական բնակչությանը և իհարկե գործադրել բոլոր հնարավոր ջանքերը, և մենք ողջունում ենք միջազգային հանրության այսպիսի բոլոր հնարավոր ջանքերը, օր առաջ վերջ դնելու զինված գործողությունները և օր առաջ ապահովել քաղաքացիական բնակչության անվտանգությունը:
Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «ZDF»-ի՝ Մերձավոր Արևելքի վերաբերյալ հարցին:
Ի պատասխան՝ քիչ առաջ Հեզբոլլահի ղեկավարն ասաց, որ պայքարը շարունակվելու է, Համասի վերջին գործողությունները ողջունել է: Ինչպես ե՞ք դա գնահատում: Արդյո՞ք այս կոնֆլիկտն ընդլայնվի, ի՞նչ է լինելու Հեզբոլլահի կողմից, թե՞ հումանիտար հրադադար կլինի Գազայում՝ հարցին՝ Միրզոյանն ասել է.
«Ցավոք սրտի, մենք աշխարհի տարբեր անկյուններում նորից ու նորից տեսնում ենք հին հակամարտությունների թեժացում, տեսնում ենք պատերազմներ, քաղաքացիական բնակչության տառապանքներ՝ կանանց, երեխաների, սովորական ընտանիքների: Մեզ համար սա չափազանց զգայուն հարց է, որովհետև, ինչպես կարող եք ենթադրել, մենք ընդամենը շաբաթներ առաջ ականատես ենք եղել նման մի իրավիճակի, երբ քաղաքական շահերի կամ ռազմական գործողությունների հետևանքով տուժում էր քաղաքացիական բնակչությունը»:
