Լոս Անջելեսում՝ արվեստի թանգարանում, կայացել է Gucci-ի կազմակերպած արվեստի և կինոյի ամենամյա LACMA Art+Film Gala երեկոն:
Միջոցառմանը ներկա գտնվող բազմաթիվ հայտնիների կողքին եղել է նաև հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը։
43-ամյա Քարդաշյանը կրկին աչքի է ընկել իր գեղեցիկ կազմվածքով․ նա կրել է մուգ վարդագույն անթև զգեստ՝ այն համադրելով երկար ձեռնոցների հետ: Զգեստը մեջքի հատվածում ունեցել է խորը բացվածք։
Քիմը նախընտրել է լուքը համադրել նուրբ վզնոցի միջոցով։

