ԼՈՒՍԱՆԿԱՐ. Երևանում կկառուցվի առաջին վերգետնյա բարձրահարկ ավտոկայանատեղի

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը «Ֆեյսբուքի»-ում գրառում է կատարել և  տեղեկացրել, որ մեկնարկել են վերգետնյա բարձրահարկ ավտոկայանատեղիի նախագծման աշխատանքները և գրառմանը կցել է լուսանկար։

 

«Մեկնարկել է առաջին վերգետնյա բարձրահարկ ավտոկայանատեղիի նախագծման աշխատանքները, էսքիզային տարբերակները առաջիկա ամսվա ընթացքում կներկայացվի մայրաքաղաքցիներին:

Հաշվի է առնվելու տարածքի ճարտարապետական, մշակութային առանձնահատկությունները, հաշվի է առնվելու նաև ավտոկայանատեղիի ճարտարապետական տեսքը, ինչպես նաև ավտոկայանատեղիի տարողունակության խնդիրը, որը համադրվում է երթևեկության կազմակերպման, ավտոբուսների առանձնացված գոտիներ ունենալու խնդրի հետ:
Ստորև ներկայացրած քարտեզով ավտոկայանատեղիի տարածքն է ֆիքսված»,- ասվում է գրառման մեջ։

 

Կիսվել սոց․ ցանցերում