Սուրեն Պապիկյանը մասնակցել է Դուբայի ավիացիոն ցուցահանդեսի բացման արարողությանը

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 13-ին ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հրավերով մասնակցել է Դուբայի ավիացիոն ցուցահանդեսի բացման արարողությանը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից:

Հանդիսավոր արարողությունից հետո պաշտպանության նախարարն այցելել է միջազգային ընկերությունների տաղավարներ և ծանոթացել ընկերությունների ցուցադրած արտադրանքին:

https://www.facebook.com/ArmeniaMOD/posts/678234981126304?ref=embed_post

Կիսվել սոց․ ցանցերում