Արարատ Միրզոյանը հրավիրվել է մասնակցելու Եվրամիության խորհրդի նիստին

Արարատ Միրզոյանը հրավիրվել է մասնակցելու Եվրամիության խորհրդի նիստին․ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Նախարարները պայմանավորվել են հրավիրել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին՝ մասնակցելու Բրյուսելում կայանալիք ԵՄ խորհրդի հաջորդ նիստին»,- ասել է Բորելը։

Հիշեցնենք, որ  ԵՄ դիվանագիտության ղեկավարը հայտարարել էր, որ  ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնության և վիզայի ազատականացման հնարավորությունը, ինչպես նաև նշել՝  ԵՄ-ն նախազգուշացրել է Ադրբեջանին Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտման «ծանր հետևանքների» մասին։

Կիսվել սոց․ ցանցերում