Սուրեն Պապիկյանն ԱՄԷ-ի գործընկերոջ հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության մասին հարցեր

ԱՄԷ այցի շրջանակներում՝ նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ։

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և ասարակյնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

Քննարկվել են ՀՀ և ԱՄԷ միջև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։

Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել ջանքեր գործադրել համագործակցության զարգացման և այն իրավական հիմքերի վրա դնելու համար։

Կիսվել սոց․ ցանցերում