Համակենտրոնացումներին առնչվող օրենսդրական կարգավորումները համապատասխանում են OECD-ի ուղենիշներին. ՄՊՀ

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) բավարարել է Հայաստանի Հանրապետության դիմումը Համակենտրոնացումների գնահատման ուղենիշներին միանալու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՄՊՀ-ից:

Այսպիսով կազմակերպությունը հաստատել է, որ համակենտրոնացումներին առնչվող ՀՀ համապատասխան օրենսդրական կարգավորումները, կիրակումն ու քաղաքականությունը համապատասխանում են OECD-ի սահմանած ուղենիշներին:

Միանալով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության խորհրդի համակենտրոնացումների գնահատման ուղենիշներին՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնում հավատարիմ մնալ այդ սկզբունքներին, շարունակաբար կատարելագործել գործող օրենքներն ու կանոնակարգերը՝ միջազգային լավագույն փորձին համահունչ:

Համակենտրոնացումների նկատմամբ արդյունավետ վերահսկողությունը մրցակցության ապահովման կարևորագույն բաղադրիչներից է. այն օգտակար գործիք է կանխելու տնտեսավարողների այնպիսի գործարքները, որոնք կարող են սահմանափակել, արգելել մրցակցությունը կամ վնասել սպառողների շահերը:

Կիսվել սոց․ ցանցերում