Գալիս մեղադրում եք մի բանի համար, որը դուք եք ստեղծել. Խաչատուր Սուքիասյանը՝ ընդդիմությանը

«Հայաստանում բյուջեն հավաքագրվում է այն պայմաններում, երբ չկան մենաշնորհներ, ազատ է տնտեսական գործունեությունը, ՀՀ-ում ցանկացած երկրի քաղաքացի կարող է գործունեություն ծավալել ու հարկեր վճարել»:

Այս մասին 2024թ․ պետբյուջեի նախագծի վերաբերյալ ելույթի ժամանակ ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Սուքիասյանի խոսքով՝ այս ամենը արդյունք է նրա, որ քաղաքական թիմն ունի կամք, սկզբունքայնություն. «Եթե մեր նախկին իշխանությունները կոռուպցիոն համակարգը վերացնեին այնպես, ինչպես այսօր է արմատախիլ արված, կունենայինք ասֆալտապատ փողոցներ, ճանապարհներ, դպրոցներ կառուցված կլինեին: Գալիս եք մեզ մեղադրում մի բանի մեջ, որը դուք եք ստեղծել»:

Սուքիասյանը նաև նկատեց՝ եթե այսօր այդ գումաները չհատկացվեին ճանապարհաշինությանը, դպրոցաշինությանը, մի քանի անգամ ավել կտաին պաշտպանության բյուջեին. «Նոր տեխնալոգիաներ, արդիական սարքավորումներ կբերեինք, բայց այդ գումարները գնում են հասարակ ճանապարհ կառուցելուն, որպեսզի մարդիկ կարողանանք Ա կետից Բ կետ տեղափոխվել, մարդիկ նախկինում ժամերով մի գյուղից մյուս գյուղն էին գնում»:

Կիսվել սոց․ ցանցերում