Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալու մտադրության վերաբերյալ հայտարարություններ կամ փաստաթղթեր չեն ստացվել։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։
«Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրից դուրս գալու մասին հայտարարություններ չեն եղել, և այդ կապակցությամբ որևէ փաստաթուղթ չի ստացվել, ես անձամբ չեմ տեսել»,- ասել է նա։
