Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների պահպանումը կամ զարգացումը ուղիղ սպառնալիք է մեր երկրի անվտանգությանը։
Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Հայաստանն ունի արցախահայության մեծ խնդիր։ Ընդեղ պետականություն ստեղծելու, կամ ստեղ պետականության ինստիտուտներ պահելու կամ զարգացնելու նպատակ չեմ տեսնում և համարում եմ, որ դա ՀՀ անվտանգությանը ուղիղ սպառնալիք է և հարված»,- ասել է նա:
