ԱՄՆ դեսպանը Լոռիում այցելել է Սանահին վանական համալիր

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինը Լոռու մարզում էր, որտեղ այցելել է Սանահին Վանական Համալիր՝ ծանոթանալու «ԱՄՆ դեսպանի Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ համալիրի մի քանի բաղադրիչների պահպանության աշխատանքների ընթացքին։

Այս մասին հայտնում են դեսպանությունից։

Սանահինում դեսպանին ողջունել է Ալավերդի համայնքի ղեկավարը։

Հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվում են համալիրի արևելյան հատվածի հուշարձանախմբի՝ Սբ․ Հակոբի մատուռի, Գրիգոր Տուտեոդու խաչքարի և Սբ․ Հարույթուն եկեղեցու պահպանության աշխատանքները, որոնք ղեկավարում է «Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիան»։

Նշվում է, որ ԱՄՆ դեսպանությունը հպարտ է իր ներդրումն ունենալ Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգության այս կարևոր հուշարձանների կոնսերվացման հարցում։

Կիսվել սոց․ ցանցերում