Ամեն ինչ արվեց, որ մեր սիրելի Արցшխը հասներ այս վիճակին

Պատմում է шրցшխցին

Մինչեւ  Արցախի բլոկադայի սկիզբը երկրի ղեկավարությունը նախօրոք իմացել էր,  որ բլոկադա է  լինելու. նրանք  գիշերվա ժամերին բացել են խանութները և ապրանքները տարել իրենց ամառանոցները,  հասարակությանը  հասցրել այն վիճակի,  որ հացի համար անգամ վեճեր են առաջացել հասարակ քաղաքացիների շրջանում, մարդկային  փոխհարաբերություններն են  փոխվել: Օր օրի վիճակն ավելի է վատթարացել, սովը մարդկանց շրջանում արտահայտվում էր   չարության բարձր աստիճանով,  իսկ  միասնության մասին հնարավոր չէր արդեն մտածել,  քանի որ ամեն մեկը մտածում էր իր ընտանիքի օրվա հացի խնդիրը լուծելու մասին:  Հացի հերթերում չէիր կարող տեսնել ոչ մի պաշտոնյայի կամ ընտանիքի անդամի,  այդ հերթերում կանգնած էր  միայն հասարակ ժողովուրդը, իշխանությունները նպաստել էին այդ իրավիճակի ստեղծմանը `տարիներ շարունակ միայն մտածելով սեփական գրպանի և բարեկեցության,  բայց ոչ արցախահայության կամ սեփական երկրի մասին: Կաշառակերությունը հասել էր գագաթնակետին,  որովհետև անգամ զինծառայողներին ստիպում էին  ընտրությունների ժամանակ ընտրել իրենց առաջադրած մարդկանց, հակառակ դեպքում սպառնում էին նրանց  ազատել  զբաղեցրած պաշտոնից: Ամեն ինչ արվեց,  որ մեր սիրելի Արցախը հասներ այս վիճակին, բայց մենք հավատացած ենք,  որ վերջակետ չի դրվել Արցախի հարցին: Այս  դժվար իրավիճակում մեզ մնաց մի քայլ  անել` վերանայել մեր ապրած կյանքը և այն բաները,  որոնք  չարիք բերեցին  մեր ժողովրդի գլխին,  չկրկնել նույն սխալները,  զղջալ և փոխել ամեն մեկս մեր մեջ  սխալ մտածելակերպը: Ես  համոզված եմ, որ  այդ ժամանակ Աստված կների մեր սխալները,  և մենք կապրենք այլ իրականության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում