Խոհարարական դպրոցի տնօրեն և բլոգեր Ռոզի Գիլը կարտոֆիլի փափուկ խյուսի բաղադրատոմս ունի: The Sun-ը ուշադրություն է հրավիրել նրա առաջարկած գաղտնիքի վրա։
Կարտոֆիլի խյուսը նուրբ դարձնելու համար, բացատրել է նա, պետք է կարտոֆիլը ջրի փոխարեն եփել կաթի մեջ:
Եփելուց հետո, շարունակել է խոհարարը, պետք է կաթը թողնել կաթսայի մեջ և կարտոֆիլը տրորել անմիջապես կաթի մեջ։ Սա խյուսին փափկություն կհաղորդի, և ուտեստը պատրաստելու համար այլ հավելյալ բաղադրիչներ օգտագործելու կարիք չի լինի։
