Ճապոնիայի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է. դեսպանը՝ Անահիտ Ավանեսյանին

Դիվանագիտական առաքելության ավարտելու կապակցությամբ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին:

Դեսպանը նշել է, որ Ճապոնիայի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է՝ ուղղված երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը, զարգացած տնտեսություն ունենալուն և առողջապահական ոլորտի բարելավմանը՝ հիմնված օրենքի գերակայության վրա:

Անահիտ Ավանեսյանն էլ նկատել է՝ գնահատելի է դեսպանի անձնական ներդրումը հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և առողջապահական տարբեր ծրագրերի իրականացման հարցում:

Երկկողմ գործակցության վերջին ձեռքբերումներից են՝

  • Նորագույն, ճշգրիտ ախտորոշման բժշկական սարքավորումների նվիրաբերում Երևանի և մարզերի առողջապահական հաստատություններին.
  • վերջին սերնդի սարքավորումներով համալրված շտապօգնության 39 մեքենայի նվիրաբերում
  • պաթոհիստոլոգիայի գերժամանակակից լաբորատորիայի բացում Վանաձորի բժշկական կենտրոնում:

Առաջիկա ծրագրերը նպատակաուղղված կլինեն բժշկական կենտրոնների վերազինմանը և ԼՂ բնակչության բռնի տեղահանման հետևանքով առկա մարտահրավերների հաղթահարմանը:

Կիսվել սոց․ ցանցերում