Ամերիկացի բլոգեր Էշլի Ֆրանկեն հայտարարել է, որ ֆիթնեսի մարզիչն իրեն անհանգստացրել է սպորտային մարզումների ժամանակ։ Այդ մասին նա գրել է սոցիալական ցանցերում։
Էշլի Ֆրանկն ի պաշտպանություն Բրիթնի Սփիրսի ասել է, որ Սեմ Ասգարին խաբել է երգչուհուն։ Բլոգերը պատմել է, որ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա գտնվել է Royal Personal Training սրահում։
«Ես բացարձակապես անհեթեթ եմ համարում, որ Սեմը պնդում է, թե Բրիթնին խաբել է՝ լավ իմանալով, որ նա դա արել է առաջին իսկ օրվանից: Սեմն իր առջեւ նպատակ դրեց հայտնի դառնալ, երբ սկսեց հանդիպել նրա հետ: Նա հենց սկզբից անազնիվ էր նրա հետ եւ ծիծաղում էր այդ մասին իր հաճախորդների հետ մարզասրահում»,- գրել է Ֆրանկեն։
«Անձամբ ես երբեք չեմ հանդիպել Սեմին: Ես անտեսեցի նրա բոլոր փորձերը։ Ես երբեք չեմ արձագանքել նրա նկարներից ոչ մեկին: Ես հրաժարվեցի, երբ նա հարցրեց, թե արդյոք ցանկանում եմ քնել իր հետ մարզասրահում ցնցուղի տակ: Ես ընդհանրապես դադարեցի այնտեղ սովորել, որովհետև շատ վիրավորված էի մշտական սեռական ոտնձգություններից»,- եզրափակել է բլոգերը։
Չորեքշաբթի՝ օգոստոսի 16-ին, հայտնի դարձավ, որ ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսն ու նրա ամուսին Սեմ Ասգարին ամուսնալուծվում են։ Մոտ մեկ շաբաթ առաջ դերասանը վիճաբանել է կնոջ հետ՝ իրեն դավաճանելու մասին լուրերի պատճառով։ Դրանից հետո նա տեղափոխվել է նրանց տնից ու այժմ միայնակ է ապրում։ Զույգը մի քանի ամիս «լուրջ խնդիրներ» ունի։ Երգչուհու ամուսինը գրեթե չի գիշերել տանը, իսկ Սփիրսը հաճախ է վիճում նրա հետ։