ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցի վաղը Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։
Այս մասին «Հայկական ժամանակ »-ի հարցին ի պատասխան ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:
Ավելի վաղ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Արարատ Միրզոյանը չի մասնակցի նոյեմբերի 22-ին Մինսկում նախատեսվող ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:
