Տղամարդը դիմել է ոստիկանություն և բողոքել, որ անծանոթուհին սրճարանում համբուրել է իրեն

Չինաստանի Սյամին քաղաքում անհայտ կինը առանց հարցնելու համբուրել է սրճարանում նախաճաշող տղամարդուն։ Այս մասին հայտնում է The Thaiger-ը։

Կինը վաղ առավոտյան մտել է հաստատություն և մոտեցել այցելուին, ով նստած էր պատի մոտ տեղադրված սեղանի շուրջը և նախաճաշում էր։ Անծանոթուհին ձեռքը դրել է տղամարդու ուսին, իսկ հետո թեքվել ու համբուրել է նրան։ Դրանից հետո նա հանգիստ լքել է հաստատությունը։

Այցելուի խոսքով՝ սկզբում ինքը կարծել է, թե իր գործընկերներից մեկն է դիպել իր ուսին։ Նա շփոթվել է, երբ շրջվել է և հայտնաբերել, որ իրեն համբուրում է անծանոթ կին։ Չինացին նրանից դիմել է ոստիկանություն։

Իրավապահները ենթադրել են, որ կինը կարող է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալ։

Համացանցում շատերը ցնցված էին անծանոթի պահվածքից և ասում էին, որ նա սեռական ոտնձգություն է կատարել «զոհի» նկատմամբ: Նրանց կարծիքով՝ կնոջը պետք է պատշաճ պատասխանատվության ենթարկել։

Կիսվել սոց․ ցանցերում