Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ընդունելով Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Լեո Դոքերթիին:
«Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Բաքուն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ երկխոսության խաղաղության պայմանագրի և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շուրջ»,- հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։
Դոքերթին իր հերթին հայտնել է Մեծ Բրիտանիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացին։
