Կրասնոդարի կենտրոնում «Վոլսֆագեն»-ի հետ բախումից հետո «ՎԱԶ 2110»-ը մխրճվել է շենքի մեջ: Նույն մեքենայում գտնվող Հայաստանի և Ադրբեջանի երկու քաղաքացի վիրավորվել է, հայտնում է РИА Новости-ն՝ քաղաքային ՆԳՆ մամուլի ծառայությանը հղումով։
Նշվում է, որ նոյեմբերի 22-ի երեկոյան Կրասնոդարի կենտրոնում գտնվող խաչմերուկում 46-ամյա կինը, վարելով «Վոլսֆագեն» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել «ՎԱԶ 2110»-ին։
Տարածաշրջանային պետավտոտեսչության տվյալներով՝ բախումից հետո «ՎԱԶ»-ը շարունակել է ընթանալ և բախվել Ձերժինսկու փողոցի շենքի ճակատին։
Ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորը՝ Հայաստանի 20-ամյա և Ադրբեջանի 19-ամյա քաղաքացիներ, տեղափոխվել են բուժհաստատություն։
Վթարի փաստով կատարվում է վարչական հետաքննություն։
