Բելառուսի ԱԳ նախարարը զանգահարել է Արարատ Միրզոյանին. ինչ է տեղեկացրել Սերգեյ Ալեյնիկը

Բելառուսական կողմի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 24-ին կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի հեռախոսազրույցը:

Բելառուսի ԱԳ նախարարը տեղեկացրել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների՝ նոյեմբերի 22-23-ին Մինսկում անցկացված նիստերում հարցերի քննարկման ընթացքի և ընդունված որոշումների մասին։

Հիշեցնենք՝ Մինսկ չէին մեկնել ոչ ՀՀ վարչապետը, ոչ էլ ԱԳ և Պաշտպանության նախարարները:

Կիսվել սոց․ ցանցերում