Չինաստանում հարսնացուն որոշել է խաբել փեսային ու հարսանիքի է հրավիրել իր նախկին ընկերուհիներին։ Այս մասին գրում է News Nine-ը։
Չունցին շրջանից Լյու անունով հարսնացուն ցանկացել է ստուգել իր ընտրյալի սիրո ուժը, երբ իմացել է, որ իր ընկերուհիներից մի քանիսը նախկինում հանդիպել են տղամարդու հետ: Նա նրանց թաքուն հրավիրել է հարսանիքի ու հարսնաքույր դարձրել։
Հասնելով արարողության վայր և տեսնելով իր նախկին ընկերուհիներին՝ փեսացուն զարմացել է, բայց ոչ մի բուռն հույզ չի արտահայտել։ Անակնկալից ուշքի գալով՝ նա հանգիստ սկսել է հարսանեկան ծեսերը։
Երբ սոցցանցերի օգտատերերը տեսել են արարողությունից նկարներ, նրանք գովել են տղամարդուն իր զսպվածության համար և աղջկան անվանել են «վտանգավոր ժիր»: Որոշ մեկնաբաններ հիացել են նրա վստահությամբ զուգընկերոջ հանդեպ:
