Էսկшլшցիայի հնարավորություն մշտապես տեսնում ենք, ինչո՞ւ է шդրբեջшնը ձգձգում խաղաղության շուրջ հանդիպումները․ Սիմոնյան

Էսկալացիայի հնարավորություն մենք մշատպես տեսնում ենք, օրինակները բազմաթիվ են, ենթադրենք  2022 թվականի օգստոսի վերջին հանդիպում տեղի ունեցավ, դրանից 10 օր հետո Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց։ Երբևիցե որևէ բան քաղաքական գործիչը չի կարող բացառել, ԱՄՆ-ի զգուշացումը դրան է միտված, որովհետև Հայկական կողմը պատրաստ է և գնում է խաղաղության։

Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով հարցին՝  կլինի՞ արդյոք ԱՄՆ միջնորդության սպասվող նոր հանդիպում, վերջինս նկատեց՝ չի հասկանում, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ  բանակցությունների տարբեր ֆորմատներից խուսափելը, ժամանակ ձգելն ինչ է տալու Ադրբեջանին:

«Ես չեմ հասկանում, թե ինչով է պայմանավորված Ադրբեջանի խուսափելը տարբեր ֆորմատներից: Սկզբում իրենք ֆրանսիացիներին մեղադրեցին, հետո Բրյուսելին մեղադրեցին, ինչ-որ ֆորմատից հրաժարվեցին, հետո Վաշինգտոնի ֆորմատից հրաժարվեցին: Ես անկեղծ չեմ հասկանում, թե այդ ժամանակ ձգելն ինչ է տալու Ադրբեջանին ու տարածաշրջանին, երբ մեկ ձեռքով իրենք խոսում են խաղաղության մասին, մյուս ձեռքով խուսափում են՝ կարելի է ասել, արդեն իսկ իրականությանը շատ մոտ խաղաղության պայմանագրից։ Ես վստահ եմ, որ եթե դրա հնարավորությունը լինի, իրենք կուզենան որ ընդհանրապես Հայստան չլինի, բայց ինչով է պայամանվորավծ խոսւափելը տարբեր ֆորմատներից և չգալ հանդիպումների»,-ասաց նա։

Ազգային ժողովի նախագահն ընդգծեց՝ Հայաստանն իր համար արդեն գծել է կարմիր գիծ, դա  օրինակ Հայաստանի 29 հազար 800 քառ. կմ տարածքն է․ «Կարմիր գիծը գծված է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքից որևիցե կտոր չի զիջվելու: Իրենք հաճախ խոսում են օրինակ 4 գյուղերի մասին, բայց մենք ունենք 31 գյուղ, որոնց տարածքները կամ ամբողջությամբ կամ մասամբ գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ: Մենք էլ պետք է հիմա 31 գյուղերի մասին խոսենք»։

Կիսվել սոց․ ցանցերում