Մեկնարկել է Հայաստանի և шդրբեջшնի փոխվարչապետերի հանդիպումը

Րոպեներ առաջ մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման պետական հանձնաժողովների հերթական հանդիպումը՝ հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում։ Այս մասին MediaHub-ին փոխանցեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը։

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ։

Հանդիպմանը ներկա են նաև հանձնաժողովի մյուս անդամները։

Սա Շահին Մուստաֆաևի ու Մհեր Գրիգորյանի հինգերորդ հանդիպումն է։

Նշենք, որ այս ձևաչափով վերջին հանդիպումը կայացել է հուլիսի 12-ին:

Կիսվել սոց․ ցանցերում