ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են կուսակցության գործունեությանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 30-ին կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։

«Նիստին մասնակցել են Կուսակցության վարչության անդամներ, Կառավարության և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կուսակցական անդամներ։

Քննարկվել են Կուսակցության գործունեությանն առնչվող հայեցակարգային և գաղափարախոսական բնույթի հարցեր», — նշված է հաղորդագրության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում