Դեկտեմբերի 1-ին, տիեզերք արձակվեց Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը: Այն ուղեծիր դուրս եկավ ԱՄՆ Կանավերալ հրվանդանից` SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով:
«Հայասաթ-1»-ը յուրաքանչյուր մեկուկես ժամում Երկրի շուրջը մեկ պտույտ է կատարելու, որի ժամանակ, երբ արբանյակն անցնի Հայաստանի օդային տարածքով, հնարավոր է լինելու որսալ տիեզերքին ուղարկված ազդանշանները։
Նշենք, որ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան ուղիղ եթերում հեռարձակեց «Հայասաթ-1»-ի տիեզերք արձակումը:
