ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻՆ ԾԱՂՐԵԼ ԵՆ ԻՐ ՆՈՐ ՍԱՆՐՎԱԾՔԻ ՀԱՄԱՐ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Գործարար և ռեալիթի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը համացանցի օգտատերերի կողմից քննադատության է ենթարկվել իր նոր սանրվածքի համար։ Այդ մասին գրում է «Gazeta.ru»-ն:

Օրերս 42-ամյա Քիմ Քարդաշյանն իր անձնական բլոգում տեսանյութ է հրապարակել, որում բաժանորդների առաջ հայտնվել է նոր կերպարով։ Գործարարուհին կարճ բոբ սանրվածք է արել։ Այնուամենայնիվ, օգտատերերը չեն գնահատել Քիմ Քարդաշյանի կերպարանափոխությունը: Սոցիալական ցանցում ռեալիթի շոուի աստղին համեմատել են Չարլիից և շոկոլադի գործարանից Վիլլի Վոնկայի և Շրեկի լորդ Ֆարկուադի կերպարի հետ:

Օգտատերերը Թվիթերում գրել են. «Շնորհավորում եմ շոկոլադի գործարանի՝ Քիմի կապակցությամբ», «Քիմը նման է Լորդ Ֆարկուադին», «Ի՞նչ ենք անելու, երբ Քիմը սկսի շոկոլադի գործարանը ղեկավարել», «Ես կարծում էի, որ դա Վիլլի Վոնկան է»:

Անցյալ շաբաթ Քիմ Քարդաշյանը երկրպագուներին խոստովանել էր, որ սպորտով զբաղվելու ժամանակ լուրջ վնասվածք է ստացել։

Կիսվել սոց․ ցանցերում