«Ուրախ ենք տեղեկացնել, որ մենք հաջողությամբ հետևում ենք մեր «Հայասաթ-1» քյուբսաթ ձևաչափի արբանյակին»
Այս մասին հայտնում են «Բազումք» հետազոտական կայանի էջում՝ նշելով, որ այն աշխատանքային վիճակում է և փոխանցում է իր պարբերական ազդանշանները:
«Հաջորդ փուլում մենք կշարժվենք առաջ՝ ինչպես նախատեսել ենք:
Շնորհավորում ենք թիմին և մեր բոլոր աջակիցներին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին հայրենական արբանյակը տիեզերք է արձակվել դեկտեմբերի 1-ին Երևանի ժամանակով 22։20-ին ամերիկյան SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով։
