Պետության տшրшծքային шմբողջականության ճանաչումը չի նշանակում, որ այդ պետությունը կարող է դիմել էթ նիկ զտմшն. Վարդանյան

«Որևիցե պարագայում որևիցե պետության տարածքային ամբողջականության ճանաչումը դեռևս չի նշանակում, որ այդ պետությունը կարող է դիմել էթնիկ զտման քաղաքականությանը, և որևիցե մեկը չի կարող արդարացնել դա»:

Այս մասին այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին ասաց հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի այն դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի կազմում, հետևաբար եվրոպացիներին մեղադրելը շատ դժվար է:

Վարդանյանը նաև նկատեց. «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և դրա հարգումը բոլոր պետությունների պարտավորությունն է, ու անկախ նրանից՝ ես լավ պետություն եմ, վատ պետություն եմ, ճանաչել եմ, չեմ ճանաչել, դա որևիցե պետության իրավունք չի տալիս չկատարել իր ստանձնած պարտավորությունները, ընդհուպ պարտավորություններ, որոնց չկատարումը հանգեցնում է միջազգային իրավունքի հանցագործությունների, ինչպես նաև արարքների, որոնք պատժելի են տվյալ պետության քրեական օրենսդրությամբ»:

Վարդանյանը նաև նշեց՝ մենք ճանաչում ենք Իսպանիայի տարածքային ամբողջականությունը, բայց դա որևիցե մի իսպանացու իրավունք չի տալիս Կատալոնիայում կատարել էթնիկ զտում:

Կիսվել սոց․ ցանցերում