«ՄՈՄԵՐՈՎ ՊԱՐ», «ՔԱՐԿՏԻԿ», «ԿԱՐՃԵՒԱՆԻ ԲԱՐԲԱՌ»

Հայաստանի` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է նոր տարրերով։ Գործընթացի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի եւ Հայաստանի Հանրապետության՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքի դրույթներով:

Նախագծի ընդունումը կարեւորվում է Հայաստանի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների գույքագրման եւ նշյալ կոնվենցիայի 12-րդ հոդվածի պահանջները բավարարելու անհրաժեշտությամբ: Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկերում ներառվում են հայ ժողովրդի մշակութային ինքնատիպությունն ու ազգային ինքնությունն առանձնահատուկ արտահայտող ավանդական մշակույթի տարրերը:

Սույն որոշման նախագծով Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված էր 19 տարրերից համալրվում է եւս 14-ով:

Այդ 33 արժեքներն են՝ «Մոմերով պար», «Յոթը քար», «Քարկտիկ», «Գյումրիի ատաղձագործությունը», «Ածիկի պատրաստման ավանդույթը», «Կարճեւանի բարբառ», «Մեղրի համայնքի չաթանագործության ավանդույթը», «Գորիս եւ Սիսիան համայնքների բրուտության ավանդույթը», «Ամբողջահատիկ ալյուրից եւ թթխմորից հացի պատրաստման եւ կիրառման ավանդույթը», «Դափի, սանթուրի, սազի կատարողական եւ նվագարանագործական ավանդույթը», «Կաթնավով մատաղ» եւ «Բուկա բարանե ծես» արժեքները: Միեւնույն որոշմամբ լրամշակվել են նախկինում գրանցված «Կարոս խաչ» վիպասք, «Լարախաղացություն», «Վիճակի երգեր», «Ժողովրդական ավետիսի երգեր», «Խաչբուռ» արժեքների մասին տեղեկությունները:

 

Կիսվել սոց․ ցանցերում