Ինչ է նախատեսում «Բալասանյան դաշինք»-ը՝ ի պատասխան ՔՊ-ի կողմից «Համագործակցության մասին» հուշագիրը խզելուն

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ կուսակցությունը Գյումրիում միակողմանիորեն խզում է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության միջև 2021թ.-ի հոկտեմբերի 30-ին ստորագրած «Համագործակցության մասին» հուշագիրը։

Ինչ քայլեր է ձեռնարկելու «Բալասանյան դաշինք»-ը՝ ելնելով ստեղծված իրավիճակից՝ «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան, Գյումրու համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանն ասաց՝ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ:

Հիշեցնենք, «Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեկտեմբերի 11-ին՝ ժամը 13:00-ին, հրավիրել է մամուլի ասուլիս՝ ստեղծված իրավիճակի և խմբակցության հետագա անելիքների վերաբերյալ:

Կիսվել սոց․ ցանցերում